Ջոան Թաուերցի
Ջոան Թաուերցի | |
---|---|
Ծնվել է՝ | հուլիսի 5, 1321 |
Ծննդավայր | Լոնդոնի թաուեր, Անգլիայի թագավորություն |
Մահացել է՝ | սեպտեմբերի 7, 1362 (41 տարեկան) |
Վախճանի վայր | Hertford Castle, Անգլիայի թագավորություն |
Christ Church Greyfriars | |
Տոհմ | Պլանտագենետներ |
Հայր | Էդուարդ II[1] |
Մայր | Իզաբելլա Ֆրանսիացի[1] |
Ջոան Անգլիացի (հուլիսի 5, 1321, Լոնդոնի թաուեր, Անգլիայի թագավորություն - սեպտեմբերի 7, 1362, Hertford Castle, Անգլիայի թագավորություն, հայտնի որպես Ջոան Թաուերցի), քանի որ ծնվել է Լոնդոնի Թաուերում, Շոտլանդիայի թագուհին էր, Դավիդ II արքայի առաջին կինը։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով Անգլիայի թագավոր Էդվարդ II-ի ու Իզաբելլա Ֆրանսիացու կրտսեր դուստրը՝ Ջոանը ծնվել է Լոնդոնի Թաուերում 1321 թվականի հուլիսի 5-ին[2]։ Նրա քույր-եղբայրներն էին՝ Անգլիայի թագավոր Էդվարդ III-ը, Քորնվոլի կոմս Ջոն Էլթամցին և Էլեանոր Վուդսթոքցին։
Նորթհեմփթոնի համաձայնագրի շրջանակներում 1328 թվականի հուլիսի 17-ին Բերվիք-ըփոն-Թվիդում Ջոանին ամուսնացրել են Շոտլանդիայի թագավոր Դավիդ II-ի հետ[3]։ Ջոանը յոթ տարեկան էր, Դավիդը՝ չորս[4]։ Ամուսնությունը տևել է 34 տարի, բայց եղել է անպտուղ ու, ըստ երևույթի, սիրազուրկ[5]։
1329 թվականի հունիսի 7-ին Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ I-ը մահացել է ու Դավիդը դարձել է թագավոր։ Նա թագադրվել է Սքոնի վանքում 1331 թվականի նոյեմբերին[6]։
1333 թվականի հուլիսին Բերվիք-ըփոն-Թվիդի մոտ Հալիդոն Հիլլի ճակատամարտում Անգլիայի թագավոր Էդվարդ III-ի ու իր պաշտպանյալ Էդվարդ Բալիոլի հաղթանակից հետո Դավիդին ու Ջոանին ապահովության համար ուղարկել են Ֆրանսիա։ 1334 թվականի մայիսին նրանք հասել են Բուլոն-սյուր-Մեր, որտեղ նրանց դիմավորել է թագավոր Ֆիլիպ VI-ը, որը Ջոանի մոր զարմիկն էր։ Քիչ բան է հայտնի Ֆրանսիայում շոտլանդական թագավորի ու թագուհու կյանքի մասին, բացի այն, որ Շատո Գայարը հատկացվել է նրանց որպես բնակավայր և որ թագավորը նրանց հարգանքով էր վերաբերում[7]։
Այս ընթացքում Դավիդի ներկայացուցիչները Շոտլանդիայում նորից գլուխ են բարձրացրել, որը հնարավորություն է տվել Դավիդին ու Ջոանին 1341 թվականի հունիսին վերադառնալ ու իշխանությունը վերցնել իր ձեռքը։ 1346 թվականի հոկտեմբերի 17-ին Դարհեմ կոմսությունում Նեվիլի խաչի ճակատամարտի ընթացքում Դավիդը գերի է վերցվել ու տասնմեկ տարի բանտարկված մնացել Անգլիայում։ Չնայած Էդվարդ III-ը թույլ էր տվել Ջոանին մի քանի անգամ այցելել ամուսնուն Լոնդոնի Թաուերում, նա այդպես էլ չի հղիացել[8]։ 1357 թվականին Դավիդի ազատ արձակվելուց հետո Ջոանը որոշել է մնալ Անգլիայում[8]։ Նա կապված էր իր մայրիկի հետ, որին խնամում էր նրա մահից առաջ[9]։
Ջոանը մահացել է 1362 թվականին, 41 տարեկան հասակում, Հերթֆորդշայրի Հերթֆորդ ամրոցում։ Թաղվել է Լոնդոնի Գրեյֆրայերս քրիստոնեական եկեղեցում, որն ուժեղ ռմբակոծության է ենթարկվել Բլիցի ընթացքում (Բրիտանիայի ռմբակոծությունը Գերմանիայի կողմից 1940 և1941 թվականներին Երկրորդ աշխարհամարտի տարիներին)։ Գերեզմանի տեղն անհետացել է։
Նախնիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ashley, Mike. The Mammoth Book of British Kings and Queens. London: Robinson Publishers, 1999. 1-84119-096-9
- Brown, Michael. The Wars of Scotland, 1214–1371. Edinburgh: Edinburgh University Press, 2004. 978-0748612383
- Marshall, Rosalind. Scottish Queens 1034–1714. East Linton: Tuckwell Press, 2003. 978-0859766777
- Mortimer, Ian. The Perfect King The Life of Edward III, Father of the English Nation. London: Vintage, 2008. 978-0099527091
- Panton, James. Historical Dictionary of the British Monarchy. Lanham, MD: Scarecrow Press, 2011. 978-0810857797
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Թաուերցի» հոդվածին։ |
|